Փաստորեն Հայաստանի Հանրապետությունն, այնուամենայնիվ, Անվտանգության խորհրդի քարտուղար ունի, ով նաեւ հարցազրույցներ է տալիս։
Պարոն քարտուղարը պնդում է, որ որեւէ մեկը (խոսքը իհարկե ԶՈւ ԳՇ (իր կամքով) նախկին պետի մասին է) 2020 սեպտեմբերին սկսված պատերազմի չորրորդ օրը ԱԽ-ի նիստի ժամանակ չի զեկուցել, որ պետք է կանգնացնել կռիվը։
Թողնենք այն, որ ԳՇ պետը պարտավոր էր նաեւ հաշվի առներ, որ պատերազմը իր կամքով չէր կանգնելու եւ ինքը մարտը վարելու պարտականություն ուներ։ Սա թողնենք, ստեղ հարցը այլ տիրույթում է։
Փաստացի, ԱԽ տխրահռչակ քարտուղարը սուտ խոսելու մեջ է մեղադրում Զինված ուժերի թիվ մեկ զինվորականին, զինվորական բարձրագույն կոչումը կրող, Ռազմական դրության ժամանակ դրության տիրոջը՝ գեներալ - գնդապետ Օնիկ Գասպարյանին։
Գեներալ - գնդապետ Գասպարյանն այլեւս պարտավոր է խոսել ու հանրությանը թույլատրելի դոզայով ներակայացնել այն ամենը ինչ տեղի է ունեցել ԱԽ հայտնի նիստի ընթացքում, ինչպես նաեւ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել