«Մարդկային զարգացման մի­ջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը հետևյալ կար­ծիքին է.

-Ալիևը հա­մարում է, որ ՀՀ իշխանություն­ները այսօր կա­ռավարվում են Ադրբեջանից, և դա է պատճառը, որ նա իրեն ինչ ասես կարող է թույլ տալ: Եթե պետք լինի՝ մատ էլ թափ կտա, ձեռքն էլ սեղանին կխփի՝ վստահ լի­նելով՝ ՀՀ իշխանությունները ծպտուն ան­գամ չեն հանի:

Մարդը մի անգամ, երկու անգամ փոր­ձել է ծաղրել ու պատասխան չի ստացել, բնական է, որ ով էլ լինի, երես կառնի: ՀՀ իշխանություններն էլ իրենց համար ար­դարացում են գտել, որ եթե պատասխա­նենք, մեր գերիներին կվնասեն: Մեր գերի­ներին չեն վերցրել, որ մենք լռենք, այդ գե­րիներին վերցրել են, որ մեզ ճնշեն:

Իսկ դրա դեմն առնելու համար կա ընդամենը երկու ճանապարհ․ կամ դու պիտի կարո­ղանաս գերիներին փոխանակես բոլոր-բոլորի հետ սկզբունքով, կա՛մ պետք է գնաս աշխարհով մեկ այնպիսի սանկցիաների համակարգ մշակես, որ Ադրբեջանն այն­պես մղկտա, որ ուզի-չուզի գերիներին վերադարձնի: Թե չէ, լռելով՝ գերիների ճա­կատագիրը չի մեղմվելու: ՀՀ գործող իշ­խանությունն է թույլ տվել Ալիևին՝ նման լկտի պահելաձև ցուցաբերել հայ ժողովր­դի նկատմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել