«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկու օր առաջ հանդիպել էր Հայրենիքի փրկության շարժ­ման մաս կազմող ՀՀԿ գոր­ծադիր մարմնի անդամ, Աժ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Իսկ երեկ էլ վճռորոշ որո­շում կայացնելու փոխարեն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարու­նակեց վճռական լռություն պահպանել՝ էլ ավելի սրելով ներքաղաքական լար­վածությունը: Տեղի ունեցած հանդիպ­ման մանրամասների շուրջ զրուցեցինք հենց Վահրամ Բաղդասարյանի հետ:

-Պարո՛ն Բաղդասարյան, ի վերջո, ինչ եք քննարկել Արմեն Սարգսյանի հետ և արդյոք եկել եք որևէ ընդհա­նուր հայտարարի:

-Ընդհանուր ներքաղաքական իրա­վիճակն ենք քննարկել, բնականաբար՝ նաև Սահմանադրական դատարան դի­մելու հարցը: Հայրենիքի փրկության շարժումը պնդել է իր դիրքորոշումը, որ միակ լուծումը Օնիկ Գասպարյանի ազատման մասին հակասահմանադ­րական փաստաթուղթը Սահմանադրա­կան դատարան ուղարկելն է:

-Ինչպիսի՞ն էր ՀՀ նախագահի ար­ձագանքը և ի՞նչ ասելիք ուներ, հատ­կապես որ ինքն էր հրավիրել հանդիպման:

-Սա առաջին հանդիպումը չէր: Առաջին հանդիպման ժամանակ մենք բավականին բազմաբովանդակ խոսել էինք, ներկայացրել մեր պահանջները: Արդեն երրորդ անգամ հանդիպելով՝ կարծես, նա լրացուցիչ կարիք ուներ ինչ-որ դետալներ ճշտելու: Ամեն դեպ­քում, նա խոստացավ, որ մինչև օրեն­քով սահմանված ժամկետը կմտածի, և իր որոշման մասին տեղյակ կպահվի: Նա այդպես էլ չասաց, թե չի ուղարկե­լու, այլ նշեց, որ հարցեր ունի իր հա­մար ճշտելու:

- Տվե՞ց որևէ բացատրուն, թե ինչու մինչև հիմա չի դի­մել Սահմանադրական դա­տարան, հատկապես, որ հենց ինքն էր Օնիկ Գաս­պարյանի ազատման դիմումը հետ վերադարձրել՝ իր առարկություններով:

- Ինձ համար էլ էր զարմա­նալի հապաղման իմաստը: Բայց ասաց, որ իր իրավունքն է՝ ավելի մանրամասն մտածելու և իր քայլը կատարելու:

-Դուք ներկայացրել եք փաստարկ­ներ, և ի՞նչ է ասել այդ մասին Արմեն Սարգսյանը:

-Չկասկածեք, որ ամեն ինչ ասել եմ: Նրա արձագանքն այն էր, որ ինքն էլ պնդում է, թե այն հակասահմանադրա­կան է, և պատճառը դա է եղել, որ չի ստորագրել: Բայց և նշեց, որ պետք է մտածի՝ ինչպես անել, որպեսզի ցնցումներից խուսափենք և ամենաարդյունավետ լուծումը գտնվի: Ասաց, որ պետք է բոլոր կողմերի հետ խոսի:

-Փաստորեն, սահմանադրական ճանապարհով գնալը ՀՀ նախագահը համարում է, որ ցնցումների՞ կբերի:

-Ինձ թվում է՝ իր միակ ելքը՝ որպես Սահմանադրության պաշտպան և երկ­րի գլուխ, այն է, որ պետք է ուղարկի այդ փաստաթուղթը Սահմանադրական դատարան: Ես չեմ ուզում իմ երկրի նա­խագահական ինստիտուտն անգործու­նակ ճանաչվի:

-Բայց նաև Դուք եք ընտրել այս նախագահին...

-Մենք չենք ընտրել, որպեսզի լինի անգործունակ, ընտրել ենք, որպեսզի աշխատի:

-Իսկ գուցե, Նիկոլ Փաշինյանը, նրա հետ հանդիպելով շանտաժի է ենթարկել. օրինակ՝ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված:

֊Նա բացառեց նման երևույթները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել