Aysor.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարության դիմաց ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ակցիա իրականացնող զինվորականները և քաղաքացիները գնում են ՀՀ նախագահի նստավայր։

«Մենք այստեղից գնում ենք Բաղրամյան 26, Հանրապետության նախագահի հետ հանդիպում ենք պահանջում։ Եթե նախագահը խուսափի հանդիպումից, կփորձենք երթով գնալ իր կեցության վայրը։ ՀՀ նախագահից մեկ պահանջ ունենք՝ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը սահմանադրությանը հակասելու պահանջով։ Մենք գնալու ենք նախագահից պանաջենք, որպեսզի կատարի իր սահմանադրական պարտականությունը», - հայտարարեց ակցիայի մասնակից, ՀՀ Փաստաբաններիր պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել