Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության N զորամաս, խորհրդակցություն անցկացրել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի և զորամասի հրամանատարական կազմի հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գործում զորամասի անձնակազմի, մասնավորապես՝ զորամասի նախկին հրամանատար, Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ներդրած ավադը, հետաքրքրվել զինծառայողների մարտական պատրաստության ընթացիկ աշխատանքներով:

Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և զորամասի հրամկազմը պաշտպանության նախարարին են ներկայացրել անձնակազմի մարտական պատրաստության բարձրացմանը միտված պլանային և արտապլանային միջոցառումներն ու դրանց իրականացման ընթացքը:

Աշխատանքային այցի ավարտին նախարար Հարությունյանը հատուկ նշանակության զորամասի հրամկազմին տվել է հանձնարականներ, ուրվագծել ընթացիկ ուսումնական տարվա գերակա աշխատանքային ուղղությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել