Aysor.am-ը գրում է.
Արա Սաղաթելյանին կարող էին ձերբակալել նաև, օրինակ, «սատանաների որսի» գործի շրջանակում, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Սաղաթելյանին ձերբակալում են ինչ-որ ֆեյքի գործով և այդ ֆեյքն այդ ձերբակալումից հետո շարունակում է շատ ակտիվ գրառումներ կատարել։ Այդ ֆեյքի մասին չգիտեին շատ մարդիկ և այսօր նա դարձել է ՀՀ-ում հանրային կարծիք ձևավորող. դա ուղղակի աբսուրդի ժանրից է։
Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով և, նրան 20 տարուց ավելի ճանաչելով, համոզված եմ, որ նա երբեք չի թաքնվել ինչ-որ մեկի հետևում, որպեսզի իր կարծիքն արտահայտի», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նյութի աղբյուր՝ https://bit.ly/3sw4mjX
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել