Armeniasputnik.am-ը գրում է.

Դատախազությունը վստահեցնում է` հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումների տարրեր ի հայտ գալու պարագայում հետևելու է քրեաիրավական արձագանքը:

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է զինված ուժերի գլխավոր շտաբի երեկ արած հայտարարությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։  

Նշենք, որ ԳՇ–ն երեկ պահանջել էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը դա որակել էր ռազմական հեղաշրջման փորձ։

«Քրեական վարույթ դրա կապակցությամբ դեռևս չկա, այդ հայտարարությունն ուսումնասիրվում է, դրա և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության ներքո են»,–հայտնեցին դատախազությունից։

Դատախազությունից հավելեցին նաև, որ քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր հետևելու է քրեաիրավական արձագանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել