2020թ. նոյեմբերի 13-ին, երբ ես ու քույրս թշնամուն դավաճանաբար հանձնվող Արցախում վերջին անգամ փակում էինք մեր տան դարպասը, հանդիպեցինք իր գույքը փրկող մեր հարևանին։ Գետաշենից մոտ 30 տարի առաջ իր հայրենի տունը մոտավորապես նույն պայմաններով թողած ու ազատագրված Արցախում հաստատված այդ կինը մեր հետ կարճ զրույցի բռնվեց.
- Վարուժան ջա՛ն, գնալու տեղ ունե՞ք։
- Ունենք։ Դո՞ւք։
- Երևի (մի պահ լռեց)։ Հիմա դուք էլ իմացաք, թե ինչ ա փախստական լինելը։
***
Երբ 2018թ. ես սրտի կսկիծով համակերպվեցի իմ համերկրացիների մի զգալի մասի ընտրության հետ, ես լավ գիտեի, որ դա վատ է ավարտվելու։ 2020թ., ցավոք, իմ ընտանիքը ազգային աղետը զգաց իր մաշկի վրա։
2021 թ. ես պայքարում եմ Հայաստանում հաստատված օկուպացիոն ռեժիմի դեմ (թեև սկզբունքորեն ներքին քաղաքականությունից խուսափել եմ միշտ), որպեսզի մի քանի ամսից ձեզանից շատերին հանդիպելիս ստիպված չլինեմ ասել գետաշենցի կնոջ խոսքերը։
Ներկա իշխանությունը #հակաՀայաստան է, որը հանուն իշխանության պատրաստ է վերացնել անկախ Հայաստան պետության վերջին մնացուկները։ Իսկ դրանից հետո գաղթ, կոտորած, նվաստացում և այլն (21-րդ դարում այդպիսի բաները ոչ մի տեղ չեն անհետացել)...
Մեզանից մի մասը կդառնա սփյուռքահայ, իսկ մյուս մասը կվերածվի ստամբուլահայության՝ ճնշված, առանց ազգային երազանքի հնարավորության, բայց արտաքինից «երջանիկ» մարդկանց։
Սա է իրականությունը, որից ձեզանից շատերը, իմ հարգելի՛ ընթերցող, անընդհատ փորձում է խուսափել։
No photo description available.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել