Ադրբեջանը կարծես պատրաստվում է ետ կանչել Հայաստանում իր պատվավոր հյուպատոսին։
Վերջին օրերի զարգացումներից տպավորություն է՝ կարծես գործող վարչախումբը պատրաստվում է հեռանալ։
Անշուշտ, սա ստեղծված իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումն է, քանզի 2018թ.-ին Հայաստանի իշխանությունը զավթած թրքահպատակ տաբռն ուներ կոնկրետ առաքելություն։
Այսօր արդեն՝
1) Հանձնված է Արցախի 75%-ը և Արցախի՝ որպես միջազգային սուբյեկտի գոյությունը հարցականի տակ է։
2) Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները հանձնված են թշնամուն։
3) Հայկական կողմն այլևս զորք չի ուղարկում Արցախ։
4) Մեկնարկում է Հայաստանով անցնող թուրք-ադրբեջանական միջանցքի բացման գործընթացը։
5) Չնայած թշնամու հայատյաց քաղաքականությանը, Հայաստանն այլևս որևէ պահանջ չի ներկայացնում վերջինիս։
6) Վատթարագույնի են հասցվել Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունները, փոխարենը հայկական կողմը՝ մուրացիկի կեցվածքով, հարաբերվում է Թուրքիայի հետ։
7) նիկոլը հետևողականորեն փորձում է փչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։
Հ.Գ. Այս ամենին եթե գումարենք Սասնա Ծռերի դատավճիռն ու Ամուլսարի հանքի հավանական շահագործման մասին հայտարարությունը, ապա ակնհայտ է դառնում, որ նիկոլն արդեն կատարել է հանձնարարությունը և ժամանակն է հեռանալու։
Հ.Գ.Գ. Ոչ մի փախու՛ստ, դատվելու ե՛ք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել