Panorama.am-ը գրում է.

«Հայ ժողովուրդը չի պարտվել, հայ զինվորը չի պարտվել։ Համատեղ ուժերով հեռացնելու ենք այս իշխանությանը, կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»,- Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքին հաջորդեց «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները։

Ի. Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովուրդն իր պատմության մեջ երբեք այսպիսի ապիկար, տկար, սրիկա, ստախոս, անսրբություն իշխանություն չի ունեցել։

«Մենք բոլորս միասին պետք է հասկանանք, թե ինչ ճանապարհով և որքան արագ պետք է հեռացնենք այս իշխանություններին։

Մենք ձեզ  երբեք չենք տանելու արկածախնդրության, միասին ծրագրավորված, համատեղ հետևողական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը։ Իսկ սա իրականության կդառնա, եթե այս դավաճան կառավարության հեռացման համաժողովրդական պահանջը դարձնենք համաժողովրդական պայքար»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել