«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն առաջ քաշեց բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են անմիջապես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Այդ հարցերից է, թե ինչո՞ւ հայկական բանակի կեսից ավելին մնացել է զորանոցներում և չի մասնակցել ռազմական գործողություննե­րին: Հաջորդ հարցն այն է, թե ինչու է ընդհանրապես Օնիկ Գասպարյանը ենթարկ­վել Նիկոլին այն դեպքում, երբ Նիկոլը կա­րող էր դառնալ գլխավոր գերագույն հրամանատար միայն այն դեպքում, եթե Հայաստանը Ադրբեջանին հայտարարեր պատե­րազմ: Իսկ քանի որ նման բան տեղի չի ունեցել ռազմական գործողություննե­րի ամբողջ պատասխանատվությունը օրենքով դրված է Օնիկ Գասպարյանի վրա: Հետևապես, նա ոչ միայն Նիկոլին պետք է ուղարկեր ռուսական հայտնի հասցեով, այլև կալանավորեր, ինչպես Նիկոլին, այնպես էլ նրա՝ ամեն տեղը քիթը խոթող կնգան՝ ռազմական գործողու­թյուններին միջամտելու համար:

Սակայն Օնիկ Գասպարյանը դա չա­րեց, թեև, ասում են մեկ-երկու անգամ հրաժարվեց Նիկոլի կարգադրությունները իրականացնել և շպրտեց լսափողը: Այնո­ւամենայնիվ, հավանաբար դեր խաղաց այն, որ Օնիկ Գասպարյանը և Նիկոլը «զեմլյակներ» էին, և Նիկոլը, առաջ քաշե­լով Օնիկին և նշանակելով շտաբի պետ, վերջինից ստացել է երաշխիքներ, որ նա ցանկացած դեպքում անձնական նվիրվա­ծություն կցուցաբերի կապիտուլյանտին: Բայց հիմա, ըստ օրենքի, գլխավոր կապի­տուլյանտ կոչման համար Օնիկ Գասպա­րյանը նույնքան «արժանի» թեկնածու է, որքան Նիկոլը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել