Hraparak.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը պաշտպանում է Նժդեհին «ֆաշիստ» անվանած ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդեասյանին:

«Գարեգին Նժդեհի անունից Ժաննա Անդրեասյանին «սրախողխող» անող մարդիկ, պետք չի այդպես անել։ Համոզված եմ՝ Գարեգին Նժդեհը դա չէր խրախուսի, ինչպես և չէր խրախուսի սուտ լուրերով իր արձանը օրումեջ ապամոնտաժելը։ Եվ հատկապես չէր խրախուսի իր անվան հետևում թաքնվելով բյուջեն թալանելը և միայն «բանավոր հայրենասիրության» ցանկացած այլ դրսևորում։
А что подумал Кролик, никто не узнал, потому что он был очень воспитанный»,-գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել