Վենեսուելայում բանակը մտցրել էին խանութներ, որ հանկարծ խանութի տերերն ապրանքների գները չբարձրացնեին։ Արդյունքում՝ ապրանքները խանութներից վերացան։
Հիմա Նիկոլը Հայաստանի տարածքում նկարահանումներն ա արգելում։ Ենթադրում եմ՝ արդյունքում տարածքները կորցնելու ենք։
Բայց էս իրավիճակի ապագեյն, ըստ ամենայնի, լինելու ա բանակը խանութներ մտցնելը։
Նմանությունները շատ են։
Պոպուլիստ Չավեսից առաջ Վենեսուելան պարենային ինքնաբավ երկիր էր, աշխարհի խոշոր նավթ արդյունահանող։ Չավեսի կառավարման արդյունքում երկիրն ամեն ինչ կորցրեց։ Զավեշտը հասավ այնտեղ, որ աշխարհի ամենամեծ նավթային պաշարներ ունեցող երկիրը չի կարողանում նավթ արդյունահանել ու վաճառել։
Բայց գրազ կգամ, հենց հիմա գնանք Վենեսուելա, հարցում անենք, կտեսնեք, որ Բոլիվարյան Հանրապետության քաղաքացիներն իրենց համարում են աշխարհի ամենահպարտը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել