Panorama.am-ը գրում է. 

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարությունների ժամին ունեցած ելույթում  տեղեկացրեց, որ հանգստյան օրերին հանդիպել է զոհվածի ընտանիքի անդամներին, որոնք մտահոգված էին գումարների ուշացումով:

«Ստացել էին ընդամենը 700 հազար դրամ և այն 10 մլն-ը, որը նախատեսված էր, մինչև օրս որևէ առաջընթաց կամ որևէ հիմնավորում չունեին թե ինչու չեն ստացել»,- հայտարարեց պատգամավորը և հայտնեց, որ քաղաքացիները իրավական օգնության և այլ հարցերով բազմաթիվ պատկան դռներ են թակել և պատասխան չեն ստացել:

Նրա խոսքով, անհետ կորած զինվորի՝ Արթուր Հարությունի Ղարիբյանի ճակատագրով զբաղվող ընտանիքին պատկան մարմինները բավարար հետևողականությամբ չեն օգնում, խնդրի լուծմանը հետամուտ չեն լինում:

Սերգեյ Բագրատյանը վիրավոր զինվորին՝ Սերոբ Ղարիբյանին այցելելիս պարզել է, որ նրա երիկամը հեռացրել էին, և տվել 3-րդ կարգի հաշմանդամություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել