Որոշ պսևդոընդդիմադիրներ իրենց լուռ համաձայնությամբ կանաչ լույս վառեցին դավաճանի նախաձեռնած արտահերթ ընտրությունների համար՝ վերարտադրվելու հնարավորություն տալով նիկոլին։
Դավաճանի դեմ պայքարը հետզհետե վերածվեց նախընտրական քարոզարշավի։
նիկոլի հրաժարականը պահանջող որոշ ուժեր (ինքնապահպանման բնազդից ելնելով) սկսել են նախընտրական հանդիպումները քաղաքացիների հետ, իսկ հանդիպումների առանցքը գործող իշխանության ակնհայտ դավաճանական վարքագիծն է։
Այս պարագայում տրամաբանական են դառնում կարծիքները, որ լայն թափ հավաքած շարժումը դիտավորյալ վիժեցվեց՝ աստիճանաբար մսխելով ժողովրդի հավատը։
Ցանկացած երկրում դավաճաններն արժանանում են կա՛մ մահապատժի, կա՛մ ցմահ բանտարկության։
Հայաստանը միակ երկիրն է, որտեղ պետական դավաճանը (որոշ ընդդիմադիրների օգնությամբ) շարունակում է քաղաքական օրակարգ թելադրել։
Հ.Գ. Գործող վարչապետի թելադրած օրակարգով արտահերթ ընտրություններին մասնակցող ցանկացած ուժ որակվելու է որպես կեղծ ընդդիմություն, իսկ վարքագիծը՝ ոչ պակաս դավաճանական, քան նիկոլինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել