Pars Today-ը գրում է․
«Մենք չենք հրաժարվել Եվրամիությանը անդամակցելու մեր ցանկությունից», - երեքշաբթի օրը հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա հավելել է. «Բրեքզիթից հետո առկա անորոշությունը կվերանա միայն այն դեպքում, եթե Թուրքիան միանա ԵՄ-ին»:
«Իսլամաֆոբիան դառնում է եվրոպական արժեքների սև խոռոչը՝ միաժամանակ վտանգելով եվրոպական երկրներում բնակվող 6 միլիոն Թուրքիայի քաղաքացիների կյանքը», - ասել է նա:
Չնայած 2005 թ.-ին մեկնարկել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության պաշտոնական բանակցությունները, սակայն Անկարայի անդամակցության ճանապարհին դեռ կան մեծ խոչընդոտներ, ներառյալ՝ տարածքային և քաղաքական վեճերը Կիպրոսի հետ և քաղաքական վեճերը Հունաստանի հետ: Երկու երկրներն էլ Եվրամիության լիիրավ անդամներ են:
Նյութի աղբյուր՝ https://parstoday.com/hy/news/world-i130961
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



