Աշխարահաքաղաքական սրընթաց փոփոխոխություններին համընթաց մենք կտրվեցինք աշխարահաքաղաքական իրողությունները ճիշտ գնահատելու և այդ առանցքում հայկական պետությունների գլխին կախված արհավիրքից և վտանգներից, քիչ թե շատ խուսափելու փոխարեն պարփակվեցինք մեզ թելադրված կենցաղային քաղաքականության և հանրային կառավարման դեմագոգիկ և ցածրորակ օրակարգերով: Մենք պատերազմին պարաստվելու փոխարեն ինքնախաբեությամբ կուլ էինք տալիս պացեֆիզմի մեծ դոզաներ: Անվտանգային կոնստրուկցիան ճիշտ և բալանսավորված վերաձևակերպելու փոխարեն կուլ էինք տալիս անվտանգային ելակ, ասֆալտ և զենքի ջարդոն: Հանրային և պետական կառավարման գերակայությունները արդյունավետ և ֆունկցոնալ դարձնելու փոխարեն լծված էինք հանրային լայն ճանաչում գտած «դեբիլների» մտքի գոհարները մեկնաբանելով և պախարակելով, միևնույն ժամանակ չզգալով, որ հենց ինքներս ենք այդ դեբիլների արհեստական ներդրվող օրակարգը վերածում «իրական» օրակարգի, նսեմացնելով իրական և գրագետ օրակարգերի գեներացման անհրաժեշտությունը: Մենք չկարողացանք հասկանալ, որ պետություն ենք քանդում հենց մեզ թելադրված «դեղին պետությունը» և «դեղին կառավարումը» միայն քննադատելով հենց մեր զուգահեռ իրականության մեջ, մինչդեռ նույն դեղին իշխանության Նոր Հայաստան կոչված զուգահեռ իրականության մեջ մենք օտար էինք նախկին և թշնամի:
Այս երկու հայկական զուգահեռ իրականությունները ոչ միայն մոտ չեկան միմյանց,այլ ավելի օտարանալով կոտրեցին երեսուն տարվա միակ պետական գաղափարական հենք հանդիսացող «Արցախը»: Մենք պարտվեցինք նաև մեր իրականության մեջ, քանի որ որևէ բան փոխել չկարողացանք նաև մեր մեջ: Ադյո՞ք մեր մեծամտությունը և էլիտարիզմը մեզ օգնեցին: Ոչ այդ մեծամտությունը և էլիտարիզմը չօգնեցին,ոչ հռոմեացիներին բարբարոսների դեմ պայքարում, ոչ էլ բյուզանդացիներին թուրքական էքսպանսիաների ժամանակ: Մեզ պետք է էլիտար բարբարոսություն հենց մեր զուգահեռ իրականությունից դուրս գալու համար: Մեզ պետք է կամք և պլանավորման խորություն: Իշխող օխլոսապետության և նրա պարագլխի դավաճան, հողատու, անգրագետ և անբարտավան լինելու հանգամանքը դեռ չի նշանակում, որ այդ ամենը անընդհատ մատնացույց անելով նա կդադարի այդպիսին լինելուց կամ այդպիսին կսկսի ընկալվել իր կողմից ձևավորած սեփական զուգահեռ իրականությունում: Այդ գործելաոճը դեռ չի նշանակում նաև, որ ինչ որ բան շտկելու և փոխելու համար իշխանության ձգտող մյուս ուժերը բացառապես այդ հանգամանքը մատնացույց անելով պետք է մտածեն, որ նա կգնա և իրենք որևէ բան շտկելու հնարավորություն կունենան: Մենք որպես պետություն և հասարակություն այժմ գտնվում ենք հատակում որքան էլ այդ միտքը մեզանից վանենք միևնույն է դա այդպես է: Որքան ընդունենք և փորձենք ընկալել այդ իրողությունը, այդքան այդ հորձանուտից դորս գալու հնարավորութունները կմեծանան: 2021-ը լինելու է պետության դիմադրողականության վերականգնման և գոյապայքարի տարի, որտեղ յուրաքանչյուրս պետք է մաքսիմալ կենտրոնացնենք մեր միտքը, պոտենցիալը, ինտելեկտն ու բարոյականությունը այդ գոյապայքարում հաղթելու համար, քանի որ պարտությունը այլևս շատ մոտ է, իսկ անհիմն լավատեսությունը և սին բառակույտը կործանարար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել