ԽՈՅԵՐ

Թվում է՝ սիրո ոգեշնչումը ձեզ լքել է երկար ժամանակով: Անգամ ամենահիասքանչ ռոմանտիկ հարաբերությունները ձեզ այսօր ձանձրալի կթվան: Միգուցե ժամանա՞կն է դադար տալ սիրելիի հետ շփմանը: Գոնե այսօր: 

ՑԼԵՐ

Այսօր դուք քնքուշ զգացմունքների աղբյուր կգտնեք այնտեղ, որտեղ բնավ չէիք սպասում գտնել: Ուսումնասիրեք այդ փաստը. այն արժե դրան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք ստիպված կլինեք ձեր ճանապարհը հարթել եւ ձեր հետեւից տանել ձեր սիրելիին: Խնդիրները սառցաբեկորների նման կանգնած կլինեն ձեր ճանապարհին, սակայն դուք կհաղթահարեք դրանք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելիի կյանքում ինչ-որ խնդիրներ են առաջացել, որոնք նա կարող է լուծել միայն ձեր օգնությամբ: Թե ինչ օգնության կարիք կունենա նա, դժվար է ասել, բայց, ամեն դեպքում, դուք ինչ-որ կերպ կհասկանաք դա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ուշադիր եղեք ձեր սիրելիի կողմից ասված յուրաքանչյուր արտահայտության նկատմամբ: Այսօր նա անպայման ինչ-որ կարեւոր բան կասի, կտա այնպիսի պատասխան, որը երկար էիք փնտրում կամ էլ կհաստատի, որ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է եւ այդպես էլ կշարունակվի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հաստատ կիմանաք, որ ձեր ինչ-ինչ խնդրի լուծման համար այլեւս ոչինչ չեք կարող անել:  Ավելին՝ ձեր սիրելին նույնպես կհասկանա դա, իսկ դա նշանակում է, որ ձեզ պետք կգա ինչ-որ մեկի օգնությունը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ձեզանից ավելի շատ քնքշանք, ուշադրություն եւ ջերմություն ստանալ: Աշխատեք առավելագույն կերպով բավարարել նրա պահանջները:

ԿԱՐԻճՆԵՐ

Եթե դուք դեռ ամուսնացած չեք, ապա այսօր Վեներայի եւ Ուրանի դիրքը բարեհաջող կանդրադառնա ձեր ապագա ընտանիքին: Եթե դուք մտերիմ ընկեր ունեք, ապա այսօր հավանական է, որ նա ձեզ հեռուն գնացող առաջարկություն կանի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ոչինչ պատահական չի լինի, այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս խորհել սիրելիի յուրաքանչյուր խոսքի եւ գործի վերաբերյալ: Միգուցե գտնեք իսկապես արժեքավոր միտք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աշխատեք սիրելիի հետ լինել բաց եւ անկեղծ, քանի որ նրա համար դժվար կլինի, թե դուք ինչ եք ցանկանում նրան ապացուցել ձեր այս կամ այն քայլով: Աշխատեք գործել առանց ակնարկների եւ մշուշոտ հուշումների:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք ձեզ հոգնած եւ կոտրված կզգաք, այդ իսկ պատճառով ձեզ չի ուրախացնի անգամ սիրելիի հետ շփումը: Ի դեպ, նա դա կմեկնաբանի դա այնպես, ասես դուք չեք ցանկանում նրա հետ շփվել:

ՁԿՆԵՐ

Այսօր առավել հաջողակ կլինեք նոր ընկերներ ձեռք բերելու, քան սրտեր գրավելու մեջ: Բայց դա լավ է. ի՞նչ եք դուք անելու այդքան գերված սրտերի հետ: Իսկ ընկերները երբեք ավելորդ չեն լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել