Pars Today-ը գրում է․

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ S-400 հրթիռային համակարգերը, որոնք Թուրքիան գնել է Ռուսաստանից, սպառնալիք են ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ ռուսական արտադրության  S-400  հրթիռային համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությանը, քանի որ այն անհամատեղելի է անդամ երկրների կողմից օգտագործվող տեխնոլոգիաների հետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ռուսական հրթիռային համակարգը վտանգավոր է դաշինքի ինքնաթիռների համար, հավելելով, որ ինքն աջակցում է Թուրքիայի բանակցություններին` S-400- ի փոխարեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հարցով:

S-400- ի գնման հետ կապված Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից առաջ, Յենս Ստոլտենբերգը, ցավ հայտնելով այդ կապակցությամբ, նշել էր, որ ՆԱՏՕ-ի անդամները չպետք է իրար նկատմամբ պատժամիջոցներ կիրառեն և ընդգծել էր, որ հավանություն չի տալիս Թուրքիայի ընտրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել