Pars Today-ը գրում է․
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտռարարել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները մեծ վնասներ են պատճառել այդ երկրի ընկերություններին:
Հինգշաբթի օրը, Թվիթերում արած գրառման մեջ դիմելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, Զարիֆը գրել է. «Ամերիկյան պատժամիջոցներն ամենամեծ վնասը հասցրել են հենց ամերիկյան ընկերություններին»:
Զարիֆը հավելել է. «Ձեր սահմանած պատժամիջոցները փաստացիորեն սահմանափակումներ են կիրառել իրանական շուկայից դուրս գտնվող ամերիկյան ընկերությունների համար, ներառյա մարդկային և բնական ռեսուրսները»:
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ձեր առավելագույն ձախողման քաղաքականությունը չեղյալ հայտարարեց Boeing- ի 88 քաղաքացիական ինքնաթիռներ վաճառելու պայմանագիրը, ինչը ոչ միայն իրանցիների կյանքեր է արժեցել, այլև ամերիկյան աշխատատեղերի փակման պատճառ է դարձել»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Washington Examiner- ին տված հարցազրույցում Իրանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ թշնամական և չհիմնավորված հայտարարություններ է արել: