Pars Today-ը գրում է․

ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հայտարարել է Անկարայի կողմից ռուսական S-400 հրթիռային պաշտպանության համակարգը գնելու կապակցությամբ այդ երկրի մեկ կազմակերպության և 4 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Դեպարտամենտը երկուշաբթի օրը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության և չորս պաշտոնյաների դեմ:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց թվում է:

Ռուսական S-400 համակարգերի առաքումը Թուրքիա սկսվել է 2019-ի հուլիսին, և հաղորդվում է, որ հրթիռային համակարգի տեղակայումը շարունակվում է:

ԱՄՆ-ն բազմիցս նախազգուշացրել է Թուրքիային, որ Անկարան կարող է պատժամիջոցների ենթարկվել Վաշինգտոնի կողմից, եթե Ռուսաստանից ստանա S-400 համակարգեր:

Սակայն չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին և ընդդիմությանն Անկարան, այնուամենայնիվ,  շարունակում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել