Հայաստանում իշխած բոլոր ռեժիմների` ներառյալ Նիկոլ Փաշայի գործակալական վարչախմբի մեծագուն մեղքը ոչ թե կոռուպցիան և երկրի թալանն են, այլ հասարակության հետևողական, ծրագրված դեբիլիզացիան, որն էլ պատճառ է հանդիսացել և հանդիսանում ազգային իմունիտետի` դիմադրողականության ոչնչացման, որի արդյունքին էլ այսօր ականատես ենք լինում:
Առաջին անգամ մեր պատմության մեջ հայ ժողովուրդը կորցրել է իր գաղափարական դիմադրողականությունը, առաջին անգամ գաղափարական պառակտման է ենթարկվել և առաջին անգամ բռնել է ինքնաոչնչացման ճամփան:
Եվ այդ ամենն արդյունք է երեսուն տարի անընդմեջ ապազգայնացման քարոզի, ազգայինի ծաղրի և մերժման, թրքասիրության և առևտրային արժեքների առաջնայնացման և ազգային ու քննական մտածողության լիակատար ոչնչացման:
Հասարակության այսօրվա մեծ հաշվով ցածրագույն մակարդակն իր որոշիչ դերը խաղաց պարտության գալու և պարտություն արձանագրելու հարցում և հիմա էլ անկարող է ելքեր գտնել:
Իսկ ելքն այլևս մեկն է.
Կտրուկ փոփոխություններ, ազգային ուժերի և օրակարգերի առաջխաղացում, լիակատար հեղափոխական գործընթացներ անխտիր բոլոր ոլորտներում:
Ներկա իրավիճակում դրան կարելի է հասնել միայն հախուռն հեղափոխությամբ` ժողովրդական ամենալայն զանգվածների տարերային փողոց դուրս գալով և գետնի վրա իրական փոփոխության արձանագրմամբ:
Փոխարենը նստած ենք տանը, նախկիններից ենք վախենում, առաջնորդ փնտրում, հավանում կամ մերժում ենք այս կամ այն կերպարին, գովաբանում ենք կամ պախարակում, կամ խոսում ենք պարզապես «ուժեղանալու» և «ազգովի վերականգնվելու» մասին:
Ո´չ մեկը և ո´չ էլ մյուսը չեն լինելու քանի դեռ փրկիչ ենք փնտրում, մի նոր առաջնորդ կամ ուժ, որ մեր քիմքով կլինի:
Եվ դրանով երկրի փրկության գործը թողնում ենք այլոց: Իսկ այդ միջոցում Երևանը կառավարող Բաքվի դաշնակիցները շարունակում են երկրի և ժողովրդի ոչնչացման քաղաքականությունը դեպի նոր հանգրվաններ տանել:
Եվ կտանեն եթե մենք նույն թմբիրում և հիմար վարքագծում մնանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել