Այս երկու օրը, նիկոլի հրամանով, զոմբիները կրկին վրա են տվել իմ վրա։ Դե գիտեք, որ թքած ունեմ.
Իսկ քեզ նիկոլ կասեմ հետևյալը.
Դե հիմա լսի նիկոլ.
Ես որպես Հայաստան Համահայկական Հիմնադրամի տնօրեն 11 տարի շարունակ, օր ու գիշեր աշխատել եմ ի փառս իմ երկու հայկական պետությունների։ Իմ ղեկավարման տարիների ընթացքում Հիմնադրամը իրագործել է հազարավոր ծրագրեր. Դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, համայնքային կենտրոններ, բնակելի տներ, խմելու ու ոռոքման ջրագծեր, ջերմոցներ, մանկապարտեզներ, գրադարաններ, գյուղատնտեսության զարգացման ծրագրեր և այլն։ Այս ամենը մենք արել ենք լուռ առանց պաթոսի։ Արել ենք մեր շատ լավ թիմով` հիմնադրամի ընտանիքով։ 11 տարի նույնիսկ քո անհայրենիք թերթը չէր կարողանում գտնել մեր արած աշխատանքի մեջ թերություններ, պատկերացնու՞մ ես, նույնիսկ քո թերթը։ Հաստատ հիշում ես, որ ես քեզ փող չեմ տվել, որ Հիմնադրամին չկպնես։
2018 թվականին դու և քո օտարերկրյա գործակալները զավթեցիք Հայաստանի Հանրապետությունը։ Նպատակը ինձ պարզ էր առաջին օրվանից. Ծախել Արցախը և կտրել Ռուսաստանի դաշնության հետ կապերը։ Ես դա չեմ թաքցրել որևէ խոսակցության ժամանակ։ Շատ լավ հիշում եմ, երբ մոտս Հիմնադրամ եկել էր քո պատգամավորներից մեկը` Սոնա Ղազարյանը, ում ներկայությամբ ես շաաատ վատ արտահայտվեցի քո և "հեղափոխության" մասին։ Հաշված օրեր անց, քո ընդունարանում ինձ անօրինական ձերբակալեցին և տարան ԱԱԾ։ Առաջին իսկ րոպեից պարզ էր, որ վրաս գործ են կարելու։ Մյուս օրը ես հռչակվեցի "Հիմնադրամի փողերը կազինոներում խաղացող անձ"։ Այդ օրերը իրոք շոկային էին, թե՜ իմ և թե՜ իմ ընտանիքի անդամների և ընկերների համար։ Մի կողմից անմարդկային ցավ, գնահատված լինելու փոխարեն` "ազգի թշնամի" դառնալու կապակցությամբ։ Մյուս կողմից զայրույթ, որ քո պես թափթփուկը իմ գլխին ա սարքել։ Ցայսօր շատ ֆեյքեր իմ մասին գրելիս նշում են կազինոների մասին ցնդաբանությունը։ Դա չնայած դրան, որ ես հստակ և շատ կոպիտ ասել եմ. Ցանկացած մարդ ով կասի, որ ես հիմնադրամի փողերից որևէ կոպեկ օգտագործել եմ անձնական նպատակներով անբարոյականի վաստակ է։ Ասածս այսօր էլ ուժի մեջ է ու վերաբերում է բոլորին ով դա կփորձի ասել։
Հետո ինձ մեղադրեցին մյուս անհեթեթության մեջ, թե իբր ես կահույք եմ յուրացրել։ Տո այ բույս, գոնե գիտե՞ս, որ այդ կահույքը արդեն նվիրել ես թուրքին, և այսօր ինձ մեղադրում ես թուրքին կահույք չտալու մեջ։
Մի խոսքով դու փորձեցիր ինձ ոչնչացնես. Բայց տեսա՞ր ինչ եղավ... Այսօր ես կամ, ավելի ուժեղ և նպատակաուղղված քան երբևէ։ Ես պայքարում եմ ոչ թե քո, այլ քո տեսակի դեմ։ Դու և թիմիդ անդամները քաղցկեղային ուռուցք եք, որը տարիների ընթացքում վարակել է մեր հայրենիքը։ Ես մենակ չեմ, մենք շատ շատ ենք և մենք քեզ ուղեկցելու ենք դեպի քո վերջին հանգրվան` բանտախուց։
Դու ու նաիրի հունանյանը տարբերվում եք միայն մեկ բանով` սպանված մարդկանց քանակով։
Հը նիկոլ, չես պատկերացնում չէ՞, թե ոնց մարդ կարա չկոտրվի իր գլխին այսքան սարքելուց հետո։ Սխալ մարդ էիք ընտրել ընտանիքով հանդերձ, շատ սխալ։
Լավ հիշի, քո, ընտանիքի անդամների ու քո ողջ թիմի անդամների հայրենիքի համար արածները իրար գումարես ու հինգի բազմապատկես իմ արածի կեսի կեսին չի հասնի։ Ես իմ գործն եմ արել, ու լավ եմ արել։ Ես կառուցել եմ, ես զարգացրել եմ, իսկ դու քո թուրքերի հետ քանդել...
Պատասխան տալու ժամը մոտենում է...
Հ.Գ. Նկարում Դադի Վանքն է այսօր... Քոնոնք եկել են նիկոլ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել