Արդյո՞ք Մանուկյանի օրոք է իրականացվելու «հայկական Նյուրնբերգը»:
Չդադարող անհնազանդության ակցիաներն ու ընդդիմադիր բևեռի կողմից վարչապետի միասնական թեկնածուի առաջադրումը կարծես թե մոտեցրել իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը։
Քաղաքականապես չեզոք վարչապետի ընտրությամբ որոշակիորեն կվերականգնվի 2018թ.-ից հետո կորսված հասարակական անդորրը։
Այսուհանդերձ, բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մեր երկրում տեղի է ունեցել պետական մակարդակի դավաճանություն, ուստի իշխանափոխությունից հետո «վաճառված պատերազմի» բազմակողմանի քննությունն ու արդար դատավարությունն այլընտրանք չունեն։
Ժողովուրդը պետք է մանրամասն տիրապետի ընթացող քննության դետալներին՝ սեփական գիտակցության մեջ արմատավորելով ոչ թե պարտվածի, այլ՝ դավաճանվածի հոգեբանությունը։
Դատավարության շուտափույթ մեկնարկը որոշակիորեն կմեղմի հասարակության զայրույթը՝ շտկելով երկրում տիրող ծայրահեղ ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը։
Պատմության դասագրքերում դավաճանական ակտի մասնակիցների լյուստրացիայից զատ, անհրաժեշտ է մանրամասն ներկայացնել դավադիր այս օպերացիայի մասնակից սոռոսածին ուժերին՝ սերունդների առջև գոնե ճշմարիտ լինելու համար։
Հ.Գ. փաշինյան նիկոլ անունը հայոց պատմության մեջ մնալու է որպես դավաճանի ամենացայտուն մարմնավորում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել