Եթե ինչ որ մեկին թվում է, թե ես դեռ մտահոգ եմ կամ շարունակելու եմ կոռեկտ և հանգամանալից բացատրել և նկարագրել նիկոլիզմի վտանգները` հույս ունենալով, որ մարդկանց բանականությունը և սթափությունը կգերակայի իրենց սին նախապաշարմունքների վրա, ապա շտապեմ հիասթափեցնել ձեզ: Այդ քիչ թե շատ տոլերանտ ժամանակները ավարտվեցին:

Ոչինչ իմ երկրից, իմ ընտանիքից, իմ ընկերներից, իմ արժեհամակարգից ու սկզբունքներից և ապագայի իմ պատկերացումներից ավելի արժեքավոր չէ: Այս ամենն այլևս ոչ թե վտանգված է, այլ վտանգի եզրագծին, քանի որ խեղկատակ անմեղսունակների իշխանության երկարաձգումն անգամ մեկ օրով այլևս գնահատում եմ որպես բոլորիս ապագան վտանգող և ավիրող մարտահրավեր:

Տեսնում եմ նաև, որ ապաշխարության և իրականության ընկալման զգացողություն ունեցողների թիվը աճում է շատ արագ: Խավարամիտների բանակի և ստահոտ պոպուլիզմի ու քաղաքական օփիումի ազդեցությունը ևս իջնում է, բայց դա չի նշանակում, որ դա արմատախիլ չանելու դեպքում այն վերակենդանացման շանս չի ունենալու: Մենք բախտորոշ ժամանակահատված ենք ապրում մեր ապագայի հնարավոր գոյության կամ դրա ոչնչացման տեսանկյունից, հատկապես որոշում ընդունելու առումով: Երբեք չեմ ունեցել անհանդուրժող ( չնայած ինձ ճանաչողներն մի քիչ այլ կարծիքի են) մոտեցումներ, սակայն այս մարտահրավերն այլևս ընդունում եմ բացարձակ անհանդուրժող դիրքավորմամբ:

Սև-սպիտակի մեջ միանշանակ սև եմ: Ավելին,բոլոր իրենց սպիտակ համարողներին մեծահոգաբար խնդրում եմ դադարեցնել ինձ հետ որևէ առնչությունը: Քաղաքական անգրագիտությամբ փայլող, բայց մաղձի իրենց պատճառները ունեցող և դրանք շուրջ երեք տարի հիմնավորողներին խնդրում եմ ցանկության դեպքում անհապաղ օտարանալ ինձնից: Օտարանալ ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ իրական կյանքում: Հեռու մոտիկ բարեկամ ընկերներին, ճանապարհ և մայթ փոխողներին ևս առաջարկում եմ մտածել և խորհել գոնե նրա մասին, որ այս արհավիրքի արդարացման և նաև հնարավոր մեղսակից դառնալուց առաջ քիչ թե շատ վստահեն իրենց ողջախոհությանը և բնազդներին: Մեզ նետված մարտահրավերը մեր ապագայի լինել չլինելու բովանդակություն ունի: Ես այն ընդունում եմ: Ես սև եմ, քանի որ այլ գույնի ոչ տրամադրութուն, ոչ բովանդայություն, և ոչ էլ սին հնարավորություն էլ չկա: Այս մղձավանջից և օփիումից կամ դուրս կգանք ապրելու և ապագայի շանս ունենալու և նորից կռիվ տալու ու հաղթելու հնարավորությամբ կամ այս մղձավանջը կփոխարինվի տգիտության, ստի և մաղձավանջի հաղթանակով:

P.S. Այլևս կամ այս կողմ կամ այն կողմ: Շնորհակալություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել