Amerikayidzayn.com-ը գրում է․

ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենը, լրատվական աղբյուրների համաձայն, երեքշաբթի օրը կհայտնի իր ապագա վարչակազմի անդամների անունները մի շարք պաշտոններում: Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կառաջադրվի պետքարտուղարի նախկին տեղակալ Էնտոնի Բլինքենը

Նա սերտ կապեր ունի Ջո Բայդենի հետ դեռևս վերջինիս փոխնախագահության տարիներին՝ Օբամայի վարչակազմում զբաղեցնելով Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: Նրա առաջադրման մասին կիրակի օրը հայտնել են մի շարք լրատվամիջոցներ:

Սպասվում է նաև, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում կառաջադրվի Օբամայի նախագահության տարիներին աֆրիկյան երկրների հարցերով պետքարտուղարի տեղակալ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի, իսկ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում՝ Ջեյք Սելևանի թեկնածությունները:

58-ամյա Էնթոնի Բլինքենը 2015-2017 թթ. զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնը: Դրանից առաջ՝ 2008-2013թթ., նա եղել է փոխնախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Պետքարտուղարի տեղակալի պաշտոնից հեռանալուց հետո 2018 թվականից Բլինքենը զբաղված է լոբբիստական գործունեությամբ WestExec Advisors ընկերության միջոցով:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, նա կարևոր ներդրում ունի մի շարք առանցքային խնդիրներում ԱՄՆ քաղաքականության ձևավորման հարցում, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, Ղրիմի ճգնաժամն ու մի շարք այլ խնդիրներ: Այս օրերին մամուլի էջերում շրջանառվում է հայտնի մի լուսանկար, ուր պատկերված են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաններ, ներառյալ այդ օրերի նախագահ Օբաման ու պետքարտուղար Քլինթոնը, որոնք Սպիտակ տնից ուղիղ կապով հետևում են ահաբեկիչների պարագլուխ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությանը: Ներկաների թվում էր նաև Էնթոնի Բլինքենը:

Նախընտրական շրջանում Բլինքենը հանրությանն է ներկայացրել մի շարք կարևոր աշխարհաքաղաքական հիմնախնդիրների շուրջ իր տեսակետը: CBS News հեռուսատընկերության Intelligence Matters հաղորդաշարին տված հարցազրույցում նա մատնանշել է երեք հիմնական սկզբունքները, որով, ըստ նրա, կառաջնորդվի Բայդենի արտաքին քաղաքականությոնը: Դրանք են leadership, cooperation and democracy (առաջնորդությունը, համագործակցությունն ու ժողովրդավարությունը): Նա ընդգհծում է աշխարհում ԱՄՆ առաջնորդի դերի կարևորությունը, դաշնակիցների և բարեկամ դաշինքների, հատկապես եվրոպական երկրների հետ, հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունն ու ժողովրդավարական աշխարհի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացումը՝ հաշվի առնելով վերջին մի քանի տասնամյակներում, ըստ նրա, աշխարհում գրանցված ժողովրադավարության հետընթացը, ներառյալ վերջին տարիներին Միացյալ Նահանգներում:

ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում Բլինքենը քննադատում է Թրամփի քաղաքականությունն ու իր հարաբերությունները ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Նա կարծում է, որ վարչակազմը պետք է ավելի խիստ հակադարձեր Պուտինի ագրեսիվ քաղաքականությանը`շոշափելի աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային, Վրաստանին ու Արևմտյան Բալկաններին, կարգավորեր ՆԱՏՕ-ի հետ հարցերը: Անհրաժեշտ է հստակ և պարզ ներկայացնել Պուտինին, թե ինչ խնդիրների է նա առերևսվելու նման ագրեսիվ քաղաքականության դեպքում և ինչ կարող է ձեռք բերել առևտրային կապերի, ներդրումների և այլ տեսքով, եթե Մոսկվան վերանայի իր քաղաքականությունը, որը կօգնի նաև նվազեցնել ՌԴ աճող կախումը Չինաստանից, նշել է պետքարտուղարի հավանական թեկնածուն: Նա ընդհգծում է, որ չնայած Մոսկվայի հետ ունեցած բարդ հարաբերություներին, անհրաժեշտ է գտնել համագործակցության եզրեր ռազմավարական կայունության ոլորտում:

Հուդզոն հաստատությունում մի քանի ամիս առաջ հնչած իր ելությում, նա խոսել է Թուրքիա հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների մասին: Նրա կանխատեսմամբ, Բայդենի վարչակազմն ակտիվորեն կներգրավվի խնդիրների կարգավորմանը Թուրքիայի հետ հարաբերություններում: Նա կարևորել է այն հանգամանքը, որ նորընտիր նախագահ Բայդենը և Թուրքիայի նախագահ Էրդողանը երկար տարիներ ճանաչում են միմյանց և միասին աշխատել են մի շարք խնդիրների շուրջ: Թուրքիան կարևոր եդրկիր է եւ ՆԱՏՕ-ի դաշնակից, թե՛ իր ներգրավվածությամբ, և թե՛ իր աշխարհագրական դիրքով ու շահերով, ասել է Բլինքենը՝ ազդարարելով, որ Վաշինգտոնը ցանկանում է արդյունավետ և լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն Անկարան ևս պետք է ցանկանա դա:

՛՛Ես չեմ ուզում թերագնահատել որոշ մարտահրավերներ, որոնց բախվում ենք մեր հարաբերություններում, և որոնք կպահանջեն, կարծում եմ, առաջին հերթին, շատ ուղիղ և հստակ երկխոսքություն՛՛, ասել է Բլինքենն այս թվականի ամռանը Հուդզոն հաստատությունում ունեցած իր ելությում:

Մեկ այլ կարևոր հիմնախնդիրներից է Իրանի հետ հարաբերություններն ու հատկապես միջուկային պայմանագիրը: Բլինքենը վստահ է՝ Իրանի միջուկային ծրագիրը Վաշինգտոնի ամենակարևոր մարտահրավերներից է, ուստի Իրանի միջուկային պայմանագիրը, որից ԱՄՆ դուրս եկավ նախագահ Թրամփի օրոք, ուղղված էր հենց այս մարտահրավերի դեմ: Նա ներկայացրել է այս հարցի շուրջ Ջո Բայդենի դիրքորոշումը, ըստ որի՝ եթե Իրանը վերադառնում է միջուկային այս պայմանագրի դրույթների կատարմանը, ԱՄՆ ևս պետք է դա անի: Այս հարցում Բլինքենը կարևորում է նաև այս պայմանգրի մասը կազմող ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների վստահության վերականգնումը, որը խաթարվել էր, ըստ նրա, պայմանագրից Վաշինգտոնի հեռանալուց հետո:

՛՛Մեր դաշնակիցներն այժմ փորձում են ամեն կերպ պահպանել միջուկային այս պայամնագիրը՛՛, նշել է Բլինքենը՝ ընդգծելով, որ համաձայնագիրը կարող է լավ հարթակ ծառայել՝ ավելի ամուր և երկարաժամկետ համաձայնության, ինչպես նաև միասնաբար Իրանի գործողություններին և սադրանքներին հակազդելու համար:

Հիշեցնենք, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենն ու նրա վարչակազմը կստանձնի իր պարտավորությունները հունվարի 20-ից հետ: Չնացծ ընտրություններում Բայդենի հաղթանակին, գործող նախագահ Թրամփը չի ընդունել իր պարտությունը՝ շեշտելով, որ ընտրությունները կեղծված են: Այս կապակցությամբ մի շարք նահանգներում վերջինիս փաստաբանական թիմը դիմել է դատարան՝ արդյունքների չեղարկամ և ընտրությունների հետ կապված այլ հայցերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել