• Քաղաքացուն ու մարդուն գերագույն արժեք հռչակած իշխանությունների օրոք քաղաքացին ադրբեջանցու զենքի ու ծիծաղի տակ, գլուխը կախ գաղթեց իր կառուցած տնից, «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հռչակած իշխանությունների օրոք Արցախի 80%-ը կորավ, մնացածը փաստացի դարձավ Ռուսաստանի մաս, իսկ թշնամին «գրկախառնվեց» Սյունիքի սահմաններին, նախկինների՝ իբր «վիզը ծուռ» արտաքին քաղաքականությունը ծաղրող իշխանությունների օրոք թշնամու ղեկավարն աննախադեպ ծաղրուծանակի ենթարկեց մեր երկիրը, ինքնիշխանությունից ճամարտակող իշխանությունների օրոք երկիրն անմնացորդ կախման մեջ ընկավ այլ երկրից՝ թեկուզ և ռազմավարական դաշնակցից։
• Խոսքի ու գործի հակասության այս տխուր շարքը երկար կարելի է շարունակել՝ հիմնվելով նախորդ 2.5 տարիների պատմության վրա…
• Իսկ պատճառը պարզ է․ գլուխ ենք գովում, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդն ենք, բայց չար ծառի բարի պտուղ տալ չկարողանալու (Ղուկաս 6:43), կեղծ փրկիչներին չխաբվելու (Մատթեոս 24:5), մարդկանց գործերից ճանաչելու (Մատթեոս 7:20) ավետարանական խրատներին չենք հետևում, խաբվում ենք հռչակված բարի խոսքերին ու մաղթանքներին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել