Դավաճանը գերազանցեց բոլոր մեղսավորներին

Երկրի պարտված ղեկավարն իշխանության է եկել նախկին իշխանություններին փնովելով՝ հաճախ անցնելով ճշմարտության սահմանը։

Ամոթալի պարտություն կրելով և այդ պարտությունը հասարակությունից քողարկելով՝ Նիկոլը գործեց հայ իրականության մեջ հնարավոր ամենամեծ մեղքը՝ մեկ գրչի հարվածով վերջ դնելով բազմաթիվ հույսերի և երազանքների։

Նիկո՛լ, խոսում էիր նախկիններից, քննադատում էիր նրանց, մեղադրում թալանելու, գողանալու մեջ, այնինչ նախկինները, չնայած բացմաթիվ վրիպումների, մեզ ամբողջական Արցախ էին թողել։

Խոսում ես նախկին կոլեգաներիցդ ու համակիրներիցդ, ովքեր ամենաոխերիմ ընդդիմախոսներդ են, փորձում ես նրանց մեղադրել։

Ժողովուրդն էլ աչքիդ դավաճան թվաց, բայց ոչ միայն՝ դու։

Հ.Գ. Գործածդ մեղքով բոլոր մեղսավորներին գառներ դարձրիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել