Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է պատերազմից հետո։

«ՀՀ կառավարությունն արդեն իսկ կայացրել է մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցությանը»,-ասել է վարչապետը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել