«Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու համար»․ ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը քննարկել են հետագա անելիքները (Video)


11:32 , 22 նոյեմբեր, 2020

Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է պատերազմից հետո։

«ՀՀ կառավարությունն արդեն իսկ կայացրել է մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցությանը»,-ասել է վարչապետը