Միգուցե տարօրինակ հնչի, բայց Փարիզը իմ համար միշտ ասոցացվելու է Մանվելի հետ: Փարիզում ծանր վիրահատությունից հետո բուժման կուրս էր անցնում: Ես Ամստերդամից 5 օրով գնացքով եկա Փարիզ: Հենց հասա զանգեց:
-Փարիզու՞մ ես բՐատ:
-Հա
-դե արի...
գնացի իր վարձած տուն: Խորոված արեցինք, չէր խմում, Մեսրոպի հետ էր:
ևս 3 օր համարյա ամբողջ օրը միասին: 4-րդ օրը փորձեցի ակնարկել, որ ուզում եմ մի քիչ Փարիզում զբոսնել, նեղացած դեմք ընդունեց ասեց.
-ես տենց էլ չհասկացա, դու եկել էիր ինձ տենայի՞ր, թե Փարիզը տենայի՞ր...)))):
մինչև հիմա հիշելուց ժպտում եմ)))
Կներես բՐատ, որ չկարողացա գալ ոչ հոգեհանգստիդ, ոչ թաղմանդ: Ինձ բանտարկել էին բՐատ: Քեզ ու քո գործը ոչնչացնողները ինձ ձերբակալել էին:

Մանվելին չհասկացան, Մանվելին չճանաչեցին:
Հավեսով ընկերություն ենք արել մինչև 2015թ: հետո խռովել էինք, արդեն չեմ հիշում ով ումից էր խռովել ու ինչ առիթով: Չէինք խոսում իրար հետ:Մանկական պարզություն ուներ, կեղծավորություն չուներ, սիրելուց նվիրվում էր, չսիրելուց ցավացնում: Կոպիտ էր, այդ կոպտությունն էր պետք պատերազմի ժամանակ: Խաղաղ ժամանակ այդ կոպտություն ու ճկունության բացակայությունն էին բոլորի աչքի փուշը:
ԲՐատը ճկվել չգիտեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել