Այս մարդը եղել է իմ դասախոսը:
Այս մարդը հայ թատրոնի տեսության մաեստրոներից էր: Այս մարդուն ես հավատացել եմ ու միշտ վստահ եմ եղել, որ չի կարող, էդպես չի լինում, որ գիտնականը, մտածող մարդը լինի այսքան քծնող: Էս միտքն էս մարդն ասել է հեղափոխության առաջին ամիսներին:
Էս միտքը էս մարդը կրկնել է ամեն օր իր որդու սիրելի Հ1-ի եթերում:
Հիմա մենք ինչի՞ ենք կպել շարքային պողոսից ու նրանից պահանջում արժանապատվություն: Երբ ահա էսպիսի էլիտար պողոսների պատճառով Էլիոթի սնամեջ մարդու կոնցեպտով ստեղծվեց դատարկ կուռքի միֆը, ահա էսպիսի մարդկանց քծնանքի արդյունքում մենք չկարողացանք ժողովրդին հասցնել մեր ձայնը, որ աղետ է լինելու, մեծ աղետ։ Որովհետև դոկտոր, պրոֆեսոր պողոսներն ամեն օր ասում էին` Նիկոլը Սոկրատն է ու Նիկոլը Փրկիչ է:
Ու շարքային պողոսները ասում էին` դոկտոր, պրոֆեսոր պողոսը մեզ ասել է՝ Նիկոլը Աստված է, ու մի խանգարեք կռապաշտության մեր ծեսին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել