Յուրաքանչյուր գիտակից մարդ արդեն վաղուց հասկացել է, որ Նիկոլն ինչ խոստանում է, հակառակն է անում։ Տնտեսության թռիչքային աճ խոստացավ, կոլափսի բերեց, խոստացավ, որ հայ ժողովուրդն այլևս չի գաղթելու, գաղթ բերեց ևն։

Հիմա այս լույսի տակ տեսնենք, թե ինչ է սպասվում նրա այս 15 խոստումների գծով (խոստումներն իր մոտ կտեսնեք, հղումը՝ մեկնաբանություններում)․

1․ ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն հարցերը լուծեն Թուրքիան ու Ռուսաստանը։
2․ Ամբողջությամբ հայաթափել Արցախը, ինչն այնտեղ թողնվում է, ավիրելով։
3․ Զոհվածների ընտանիքներին ինքնահոսի թողնել։
4․ Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակավայրերի հետագա ավիրում ու թալանում։
5․ Հաշմանդամներին էլ իրենց հույսին թողնել։
6․ Գերիների մեծ մասը կզոհվեն, նրանց ընտանիքները կմնան իրենք իրենց հույսին։
7․ Հանրության հետագա ներքին պառակտում ու քայքայում։
8․ Զինված ուժերի հետագա կազմաքանդում։
9․ Կորոնավիրուսի համավարակի նորանոր, ավելի ուժգին ալիքներ։
10․ Տնտեսության կոլափս, հնարավոր է նույնիսկ դեֆոլթ։
11․ Արտագաղթի ուժգնացում։
12․ Միահեծան իշխանության հաստատում։
13․ Անձնական օգտագործման վնգստացող դատավորների հավաքագրում, թալան։
14․ Ջեբի ընդդիմադիրների ու ծախու ՀԿ-ների հետ սելֆիներ։
15․ Սփյուռքի հետ հարաբերությունների լիակատար խզում։

Ահա այս ամենն է իրականում ծրագրում Նիկոլը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել