Պատերազմներում պարտությունները միշտ հասարակության մեջ առաջացնում են բևեռացումներ։

Մեր դեպքում այդ բևեռացումները լինելու են առնվազն հետևյալները.
Տեղաբնակ/հայաստանցի - փախստական/ղարաբաղցի
կռված - չկռված
թեժ կետում կռված - ոչ թեժ տեղում կռված
նահանջած - չնահանջած
ունևոր - չունևոր
նախկին - ներկա
զինվորականություն - քաղաքացիականներ

Երևի էլի կլինեն։

Այս իրողությունն ավելի սարսափելի է, քան բուն պարտությունը, քանի որ հարվածի տակ է դնում ապագան ու ապագայում ոտքի կանգնելու շանսը։

Դրա համար պատասխանատու ղեկավարի, առաջնորդի կյանքի խնդիրը հետպատերազմյան պարտված երկրում այդ բևեռացումները վերացնելը և ազգը դեպի նոր համախմբում ու նոր ապագա առաջնորդելն է։

Իսկ Նիկոլն իր «ուղերձներ դիրքերից» օպերացիայով, երկրորդ էշելոնով պտտացվող «ղարաբաղցիներ գնացեք Ղարաբաղ» կոչերով, վրեժը երկրի ներսում լուծելու պահանջով ևն այդ բևեռացումներին ահռելի արագացում է հաղորդում։

Այս ավերակների վրա ինչպե՞ս ես թագավորելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել