Ադրբեջանական հասարակությունն սկսում ա անհարմար հարցեր տալ։ Թե բա՝ ո՞ւր ա մեր սպասված հաղթանակը, երկրորդ ամիսն ա՝ մսաղաց ա, ու վերջը չի երևում։ Քարոզչությունը տոնայնությունը սկսում ա փոխել, թե բա՝ սպասեք, ժողովուրդ ջան, տենց հեշտ բան չի 40 տարվա պահածը 40 օրում գրավել։ Մուննաթ մի էկեք։

Բայց մուննաթը, բնական ա, աճում ա, քանի որ առաջնագծից հաղթական հաղորդագրությունները վերջին օրերին կտրուկ պակասել են, իսկ հանրությունն արդեն նստացրել են էդ դոզայի վրա։ Ստիպված բթում են զինվորների նկարներով, վիդեոներով ու զինտեխնիկա խոցելու մանր-մունր կադրերով, որոնք արդեն չեն ապահովում էդ ռազմահայրենասիրական կուռաժը։

Որովհետև դագաղները գալիս են, թիկունքի քաղաքները ռմբակոծվում են, իսկ խոստացած հաղթանակը չկա ու չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել