Դիվանագիտական տեսանկյունից թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին գոհացնող ու մտահոգող նախադասություններ հնչեցին, և առանց յուրաքանչյուր արտահայտություն քննարկելու էլ պարզ է դառնում, որ ՌԴ-ն փորձում է բանակցային պատուհանը հնարավորինս բաց պահել երկու երկրների համար էլ, քանի որ վաղ թե ուշ, միևնույն է, հակամարտությանն անհրաժեշտ է լինելու քաղաքական լուծում տալ, և դրանում պետք է շահագրգռված լինեն երկու երկիրն էլ։

Նաև կարիք չկա չփնտրելու պրոհայկականություն ու պրոադրբեջանականություն։ Միջնորդ որևէ երկիր ո՛չ մինչ այս, ո՛չ էլ հիմա չի զբաղեցնելու ընդգծված բարենպաստ դիրքորոշում հակամարտության կողմերից և ոչ մեկի նկատմամբ։ Ամեն դեպքում՝ հրապարակային արտահայտությունների մակարդակով։

Իրական բարենպաստությունը պետք է փնտրել գործնական քայլերում, որոնցից շատերը չեն բարձրաձայնվում ու հաճախ մեզ համար անհայտ մնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել