Հայաստանում 2,5 մլն ընտրող չկա: Առնվազն մոտ 0,5 մլնը բացակայում ա երկրից: Փաստացի ընտրությանը մասնակցել ա իրավունք ու հնարավորություն ունեցողների մոտ 75%-ը: Քվեարկածների կեսը վիժվածքին դեմ են: Ինչպես ես, այդպես էլ մնացած 650 հազարը, չենք ընտրել Կարապետյանին, Քոչարյանին կամ Ծառուկյանին: Իրանք, մեղմ ասած, մեր աչքի լույսը չեն: Մենք դեմ ենք ընտրել, ոչ թե կողմ: Ու հիշյալ եռյակը դա շատ լավ գիտի:
Հիմա, երբ ամեն անցնող րոպե նրանք չեն ասում, որ մանդատ չեն վերցնելու ու հետևաբար չեն լեգիտիմացնելու վիժվածքին, բոլորս էլ հասկանում ենք, որ առևտուր է գնում: Մեր քվեները հավաքել են ու մեր հաշվին իրանց հարցերն են լուծում: Իրենց թվում ա, որ 650,000 քֆուրին արժանանալը ավելի փոքր խնդիր ա, քան կապիտալը կորցնելու սպառնալիքը...
Ես Պուտինի, Մակրոնի կամ Թրամփի հետ խնդիր չունեմ, իրանք իրանց շահն են հետապնդում: Բայց դուք... նրանք, ում ես ճարահատյալ «ընտրել» եմ... մարդիկ, որ իմ նեղ վիճակից օգտվելով, ինձնից քվե եք կորզել, որ ձեր անձնական հարցերը լուծեք, այ ձեր հետ ես անձնական խնդիր եմ ունենալու...
Ինչ ասեմ` դուք գիտեք ձեր անելիքը... ես ել իմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid04kzxmh8xWsKxftPJocb12FaWRLodLKmYXJD1DNExwrMn3sr85qnNkXJ918aPXKjtl&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



