Hetq.am-ը գրում է․

«Սանմաքրում» կազմակերպությունը չնայած պատերազմի ժամանակ Ստեփանակերտին հասցվող հարվածներին՝ ամեն օր մաքրում է քաղաքը։

Կազմակերպությունն աշխատանքը սկսվում է վաղ առավոտյան։ «Սանմաքրման» տնօրեն Ալյոշա Սեյրանյանը թույլ է տալիս, որ միանամ Suzuki մեքենայի «հաշվարկին»։ Մեքենան վարում է Բորյա Հովսեփյանը։ Խցիկում ես եմ ու Մանվել Սարգսյանը։ Կարեն Դավթյանը իր տեղը ինձ է զիջում՝ կախվելով մեքենայի թափքից։

Մենք ուղևորվում ենք, մեզ են սպասում քաղաքի աղբարկղները։

Ստեփանակերտը հրետակոծվում էր նաև առավոտները, այն ժամերին, երբ աշխատում էր աղբահան մեքենան։ Բորյան ու Մանվելը ասում են, որ չեն վախեցել նույնիսկ ամենածանր օրերին աշխատել։

«Ո՞վ է մտածել վտանգի մասին»,- ասում է Բորյան։

Ես նրանց հարցնում եմ զինադադարի մասին։ «Չենք հավատում։ Հերթական խաղերն է»,- այս անգամ ևս պատասխանում է Բորյան։

«Սանմաքրման» երիտասարդ աշխատակիցները զորակոչվել են, հետևաբար ամբողջ աշխատանքը կազմակերպության տարեցներն են անում։

Դժվար է բացատրել «Սանմաքրում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատանքի կարևորությունն այս օրերին։

Երեք վայր մաքրելուց հետո Կարեն Դավթյանին եմ զիջում իր տեղը, և խաղաղություն մաղթում այդ հիանալի թիմին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել