Արևմտյան լրատվամիջոցները, ներկայացնելով պատերազմական վիճակը, հիմնականում չեզոքություն են պահպանում՝ ներկայացնելով երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունները։

ԱՄՆ պետքարտուղար Մարկ Պոմպեոն դատապարտեց Թուրքիայի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու միջոցով տարածաշրջանային իրավիճակի սրացման փորձերը։

Եվրոպական մի շարք երկրներ նույնպես դատապարտել են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը։

Արաբական աշխարհը նույնպես ադեկվատ կերպով է գնահատել իրավիճակը՝ հասկանալով Թուրքիայի կայսերական նկրտումները։

Այսուհանդերձ, աշխարհաքաղաքական կենտրոնները, սթափ գնահատելով իրավիճակը, ընդունում են ռուսական գերիշխանությունը տարածաշրջանում և համեմատաբար չեզոք կեցվածքով ողջունում ռուսների հետագա ավելի կտրուկ գործողությունները՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության հաստատմանը։

ՌԴ-ի տարբեր պաշտոնյաների և գործիչների հրապարակային հայտարարությունները միանշանակ դատապարտում են թուրքական ագրեսիան։

Ռուսական զորքերի՝ կասպիցծովյան զորավարժություններն ամենևին էլ պատահական չեն և հանդիսանում են կանխարգելիչ միջոցառումների մեկնարկ ընդդեմ թուրքական ագրեսիայի։

Հայաստանը՝ որպես ՌԴ-ի ռազմավարական դաշնակից և ՀԱՊԿ անդամ պետություն, անհրաժեշտության դեպքում պաշտպանվելու է ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի կողմից։

Այսուհանդերձ, և՛ Հայաստանի, և՛ ՌԴ-ի համատեղ շահերից է բխում տարածաշրջանային անվտանգության պահպանումը և խաղաղության հաստատումը։

Հ.Գ. Թուրքիան իր ահաբեկչական կեցվածքով երբեք չի կարող փոխարինել Ռուսաստանին ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել