Քանի հրադադար է, մի քանի բան։ Բոլորն էլ հասկանում են, որ հրադադարը պատերազմի ավարտ չէ, ու արդյունքներից խոսել դեռ վաղ է, դեռ շատ գործ կա անելու։

Բայց կա մի արդյունք, որից արդեն կարող ենք խոսել. այս պատերազմով Հայաստանում պարտվեց Եվրոպան։ Ամբողջ այդ եվրոպական արժեքներ, կյանքի եվրոպական օրինակ ու Եվրոպան և առհասարակ Արևմուտքը՝ որպես արժեքային ուղենիշ, դրանք բոլորը ցուցադրեցին իրենց անհամապատասխանությունը Հայաստանի խնդիրներին։

Ու մեզ համար ապագայում ուղենիշ պիտի լինի արդեն Ասիան։ Ասիայում պիտի սովորենք արագացումով տնտեսություն զարգացնելը, երկրի ռեսուրսների կառավարումը, երկրի պաշտպանության կազմակերպումը, կրթությունը ևն, ևն։ Ասիայից պիտի օրինակ վերցնենք, թե ինչպես ստորադասել անհատը ազգայինին ու պետականին։

Ռուս ըներներիցս մեկը մի անեկդոտ պատմեց։ Ասում ա՝ մեկը տաքսի ա կանգնեցնում ու տաքսիստին, թե.
- Գիտե՞ք, ձեր նշանի վրա շախմատը սխալ ձևա նկարած։
Տաքսիստն էլ, թե.
- Հմի դու ի՞նչ ես ուզում՝ տեղ գնա՞ս, թե՞ շախմատ խաղաս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել