Այս պատերազմում բոլոր կարմիր գծերը հատվելու են:
Պատրաստ եղեք դրան:
Պատերազմը ուրիշ ձև չի լինում:
Ամեն մեկդ ձեր տեղում ձիգ եղեք ու ուշադիր:
Կան Նախիջևան, Ղազախ, Բաքու, Երևան, Նոյեմբերյան, Գանձակ, Բարդա ու էլի լիքը բնակավայրեր, որոնք կողմերի զինտեխնիկայի համար հասանելի են:
Հայրենական պատերազմը ուրիշ ձև չի լինում:
ՀՀ-ի զինվորական միավորումները բերված են ամենաբարձր մարտական աստիճանի:

«Մեծերը» մի կողմ են քաշվել, սպասում են ու գոնե ֆորմալ չեն օգնում «փոքրերին»: Դա է պատճառը, որ, ինչ թուրքական F-երը էլ օդ չեն բարձրանում, մերոնք երկու օր է՝ ադրբեջանական СУ են խփում:

Երկու կողմի վրա էլ խաղադրույք է արված, սպասում են, թե ով ում կխեղճացնի, որ առևտուրը հասնի իր տրամաբանական ավարտին, ու «կինոն», որ բեմադրել են սկսել դեռ 2015 վերջ-2016-ի սկզբից, որոշակի հանգուցալուծում կունենա:

Էս ա քաղաքականությունը:

Հա մի բան էլ՝ էս կինոյի մեջ «հներ» և «նորեր» չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել