Սերժ Թանկյան, հետո կարող է ուշ լինել, շտապիր խոստումդ կատարել:

Տեղյա՞կ ես, որ սրտիդ վարչապետն այլևս ստիպված է սեփական խմբակին համոզել, որ բանը բանից չի անցել, որ իրավիճակը դեռևս վերահսկելի է: Սրտիդ վարչապետը հեղափոխության ցեխի գծով օրթախներիդ համոզում է, որ ինչ անում են, ճիշտ են անում ու վերջում փոսում չեն հայտնվելու: Սրտիդ վարչապետի միակ «փաստարկը» մնացել է անցյալը հիշեցնելը, երբ որևէ մեկը, այդ թվում՝ և այսօրվա պաշտոն զբաղեցնողները (անխտիր բոլորը), չէր հավատում, որ անգրագետ դեգեներատների խմբակը երբևէ կարող է Հայաստանում իշխանություն զավթել:

Հասկանո՞ւմ ես՝ ո՞ւր եք հասել: Սրտիդ վարչապետը փորձում է իր ահաբեկված խմբակին համոզել, որ եթե իրենց նմաններին հաջողվել է թառել այդ աթոռներին, ուրեմն ամեն ինչ ճիշտ են արել, ուստի և հիմա էլ ճիշտ են անում, վախենալու ոչինչ չկա: Սրտիդ վարչապետը չի լսել «Պապն ամեն օր փլավ չի ուտում» և «Էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ մի ուրիշ այիբ» ժողովրդական ասացվածքները: Պատմության ու քաղաքագիտության մասին չխոսենք, իմաստ չկա: Որ իմաստ լիներ, սրտիդ վարչապետը գոնե թե իր մեջ կգիտակցեր, որ իշխանությունը զավթելու և իշխանությունը պահելու մեթոդաբանությունն այլ բաներ են: Ինչ խոսք, բոլորն են հասկանում՝ այս խայտառակության վերջը սարերի հետևում չէ, ուստի շտապիր իրականացնել հայտնի խոստումդ գոնե բնակարան գնելու մասով: Հետո ուշ է լինելու, և խոստում չկատարողի խարանից չես փախչելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել