Թրամփը հաստատեց տեղեկություններն առ այն, որ, հետևելով ԱՄԷ օրինակին, Բահրեյնը պատրաստվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ: Ինչ խոսք, սա ևս մեկ ձեռքբերում է Թրամփի համար` որպես նախագահի թեկնածու, ինչպես նաև Մերձավոր Արևելքի համար` որպես աշխարհի ամենաթեժ տարածաշրջան: Չի բացառվում, որ այս հաշտեցման գործընթացը վերջինը չէ, և մոտ ապագայում միգուցե այլ երկրներ էլ հետևեն Բահրեյնի և ԱՄԷ-ի օրինակներին:

Նախորդ շաբաթ էլ Վաշինգտոնում ատորագրվեցին Կոսովոյի և Սերբիայի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորնան վերաբերյալ արձանագրությունները, որոնք նույնպես բանակցվել էին ամերիկյան միջնորդությամբ: Հաշտեցումների «շքերթը» հավանաբար շարունակական կլինի` ընդգծելու Թրամփի արտաքին քաղաքական ձեռքբերումները վերջինիս վարկանիշը բարձրացնելու նպատակով: Ըստ որոշ հարցումների` թեկնածուների միջև դեռևս կա ընդհուպ մինչև երկնիշ վարկնիշային տարբերություն` hօգուտ Բայդենի: Սակայն նման տարբերություն կար նաև Թրամփի և Հիլարիի միջև 2016 թվականին hօգուտ Քլինթոնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել