Չթերագնահատելով մեր հավանական հակառակորդի հնարավորությունները, այդուհանդերձ, միշտ համոզված եմ եղել ու կամ, որ մենք հաղթել ենք և այսուհետ էլ շարունակելու ենք հաղթել: Եվ դա ոչ միայն նրա համար, որ մեր պատերազմը Հայրենական է և արդարացի, այլ նաև այն պատճառով, որ ունենք զինվորին՝ մարդասպանից տարբերելու արժեքային համակարգ: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է այն, որ Ադրբեջանը հերոսի կոչում է շնորհում քնած հայ սպային գիշերը կացնահարած մարդասպանին, իսկ մենք՝ նախահարձակ հակառակորդին՝ իր մարտական դիրքում սեփական կամքը պարտադրած և երկրի սահմանն անառիկ պահող նվիրյալին:
Շնորհավորում եմ իմ համոզմունքը կիսող և իր ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ այն կյանքի կոչող Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին՝ ՀՀ Ազգային հերոսի կոչման արժանանալու կապակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել