Ուշադրությու՛ն
Խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, երկրում համաճարակ է, իսկ առողջապահության նախարարը արձակուրդ է գնացել ...

Պարետատան նիստերից հետո քանի՞ համատեղ ասուլիս են տվել Նիկոլն ու Արսենը։
Քանի՞ անգամ է թևերը փռել վրան, ինչպես Արայիկի դեպքում, հիշու՞մ եք, որ ասում էր կրթության ոլորտի քաղաքականությունը Արայիկ Հարությունյանը չի իրականացնում, այլ կառավարությունը։ Հիմա առողջապահական ոլորտի քաղաքականությունը ո՞վ է իրականացնում կառավարությու՞նը, թե՞ Արսեն Թորոսյանը։

Տվյալ դեպքում պատասխանատվությունը, թե՛ անհատական է, թե՛ հավաքական և միառժամանակյա։ Պատասխանատվությունից ոք չի կարող խուսափել, բոլորի հերթն էլ գալու է։

Տնական արաղ տարեք նախարարությունը պինցետով ախտահանեք։ Ում ուզում են, թող գործից հանեն, միևնույն է ձախողել են։

Կառավարության ղեկավարը ո՞վ է, ձախողման պատասխանատուն ո՞վ է։ Այո՛ դուք ճիշտ եք մտածելու ունակությունը կորցրածներ, Նիկոլը սուրբ է։

Թե բա պատերազմ վիրուսի դեմ, բոլորը քայլում են վերակենդանացման բաժանմունք, անցնում ենք դժոխքի միջով, մեկ էլ հո՛պ, գնաց արձակուրդ։
Թռա՞վ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել