Երեկ վարչապետը ընդարձակ գրառում արեց այն մասին, որ նաև կառավարության ջանքերի շնորհիվ ըստ պաշտոնական տվյալների Հայաստանի Հանրապետության աշխատակիցների աշխատավարձային ֆոնդը աճել է 10%-ով`117 մլրդից հասնելով 127մլրդի։

Սպառողական գների վերջին երեք ամիսների գահավիժումը (-0.1% մայիսին, -1.4% հունիսին և -2.1% հուլիսին) ցույց է տալիս այն, որ պաշտոնական աշխատավարձային թվերը դեռևս շատ հեռու են որևէ բանի հիմք հանդիսանալու համար։ Իրականում, գների և սպառման նման սրընթաց անկումը շատ մտահոգիչ է, այն խոսում է բնակչության ռեալ եկամուտների կտրուկ կրճատման, տնտեսությունում փողի բացակայության մասին։ Իրավիճակը կրկնակի վտանգավոր է, եթե հաշվի առնենք նաև մեր հարևան երկրներում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան) գնաճի առնվազն 3-10% մակարդակը տարվա կտրվածքով, որը Հայաստանի պարագայում ևս բացասական է։

Սա նաև խոսում է նրա մասին, որ որևէ հիմք չկա կարծելու, որ կառավարության` տնտեսությունը լավ մակարդակի վրա պահելու ջանքերն արդյունավետ են եղել։ Կարելի է խոսել ընդամենը նրա մասին, որ կառավարության տնտեսության աջակցման ծրագրերն աննշան օգնել են տնտեսությանը, և տեսանելիորեն օգնել են հարկային վարչարարության լավացմանը։

Միացրեք փող տպելու մեքենան, պարոնայք!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել