Որոշ դադարից հետո ՀՀ վարչապետը տվեց հերթական շաբաթօրյա առավոտյան «ավետիսը»։ Պարզվում է, 2020 թվականի հուլիսին <<աշխատավարձ ստացող աշխատատեղերի>> քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Դա իշխանությունը համարում է առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականության կոնկրետ արդյունք։ Այսինքն, ստացվում է, որ կորոնավիրուսից 1000-ից ավելի մահերը ԲԱԼԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ են նոր ի հայտ եկած 2700 աշխատատեղերո՞վ։ Կամ, ավելի պարզ ասած, 2700 աշխատատեղերի գինը 1000-ից ավելի մահերն է՞ին։

P.S. «Գերագույն Գլխավոր Խմբագրից» մնացելա «Գերագույն Գլխավորը»))) Խմբագիրը գնացելա ռայոն այն էլ վաղուց:
#Կրիր ուղեղ բալանսավորիր մտքերդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել