Ֆուտբոլը հայերի կողմից ամենասիրված սպորտային խաղերից մեկն է : Ահա թե ովքեր են եղել տարբեր ժամանակների հայազգի լավագույն ֆուտբոլիստները :

Էդուարդ Մարգարով

Ականավոր հայ խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ Էդուարդ Մարգարովը խաղացել «Լոկոմոտիվ» և «Նեֆթյանիկ» ակումբներում : «Արարատի» կազմում 1971 թ. նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալ, 1973, 1975 թթ. դարձել է ԽՍՀՄ գավաթակիր։ Նա համարվում է բոլոր ժամանակների հայ լավագույն ֆուտբոլիստներից մեկը :

Նիկիտա Սիմոնյան

Նիկիտա Սիմոնյանը կամ Մկրտիչ Պողոսի Սիմոնյանը հայ լավագույն ֆուտբոլիսներից է : Նա Սպարտակի ամենաուժեղ հարձակվողներից էր, ով խփել է 160 գոլ : «Արարատի» լավագույն մարզիչը երևանյան ակումբը դարձրել է ԽՍՀՄ չեմպիոն : Նիկիտա Սիմոնյանին համարում են հայկական ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահը :

Հենրիխ Մխիթարյան

Հայ լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ներկայումս հանդես է գալիս «Ռոմա» ֆուտբոլային ակումբում : Մինչ այդ Մխիթարյանը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» կազմերում : Նա մշտապես նշում է, որ խաղում է հայ ազգի համար ու հոր՝ հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի հիշատակին :

Խորեն Հովհաննիսյան

Արարատի աստղն ու ամենալավ հայ ֆուտբոլիստներից էր Խորեն Հովհաննիսյանը, ում սպորտային տաղանդը կարիերայի պիկին համեմատում էին Մարադոննայի տաղանդի հետ :

Լևոն Իշտոյան

Հանրահայտ հայ ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը խաղացել է ԽՍՀՄ-ի ֆուտբոլի հավաքականից և Արարատ Երևանից՝ որպես հարձակվող։ 1971 թ. եղել է սպորտի վարպետ։ Նրա հայրենի Գյումրիի բնակիչները պահանջում են տեղադրել ֆուտբոլիստի արձանը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել