Ասում են՝ դուք ժողովուրդ չեք, ժողովուրդը միայն մենք ենք:

Նման ձևակերպումների հաճախ եմ հանդիպում և մտածում՝ բա լավ, էս հիմարները որտեղից են ի հայտ եկել ու ո՞ւր են պատրաստվում գնալ էս խելքով: 

Բա իհարկե, պատմություն ջնջողն է ժողովուրդ, իսկ մենք՝ ոչ, ՀԱՅ բառի դեմ պայքարողն է ժողովուրդ, մենք՝ ոչ, Ստամբուլյանն ու Լանզարոտեն ընդունողն է ժողովուրդ, մենք՝ ոչ, միլիոնավոր դոլարներ պարգևավճարներ ստացողներն են ժողովուրդ, մենք՝ ոչ, բանակից թռածներն են ժողովուրդ, մենք՝ ոչ, մարդկանց սուտ խոստումներ տվածներն են ժողովուրդ, մենք՝ ոչ: Էս շարքը կարող եմ անվերջ շարունակել, բայց հասկացողը հասկացավ:

Իմ կյանքի գործն եմ համարում առաջ բերել՝ ով է ժողովուրդը, իսկ ով՝ տականքը, ով է ազգը, իսկ ով՝ թուրքը, ով է մարդը, իսկ ով՝ կենդանին:

Երկար չեք սպասի, ազգը պառակտող և ջլատող բոլոր ուժերը պարտվելու են, գալու է համերաշխության և զարգացման ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել