Lurer.com-ը գրում է․
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ երգչուհի Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է լքել Հայաստանն ու բնակություն հաստատել ԱՄՆ-ում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երգչուհին գնում է այդ քայլին, պատճառաբանելով՝ Հայաստանում աշխատանք չունի և որևէ լավ բանի չի սպասում:
Նշենք, որ Քրիստինեն հյուրախաղերով և համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մենահամերգներով հանդես է եկել Երևանում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, ՀՀ մի շարք մարզերում: Թողարկել է «Որ հիշես» (2004թ.), «About me» (2005թ.), «Live in concert» (2006թ.), «Շնորհակալ եմ» (2013թ.) ձայնասկավառակները և 2 տեսասկավառակ: Նկարահանել է շուրջ 20 տեսահոլովակ:
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=380323&l=am&fbclid=IwAR1c5ShFPX3eWy-t77zNlKeBZCgG7C6ifTUewePPD1V2-lRvMmmTYnwFyAw
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել